Մեր այգում շաբաթօրյակ է

Արևոտ շաբաթ էր և մենք ընտանիքով շաբաթօրյակի լավ տրամադրություն ունեինք: Ես լվացի տաղավարը, հետո կրով ներկեցի ծառերը, որպեսզի ծառերին չխանգարեն վնասակար միջատները: Շատ գեղեցիկ տեսարան էր այսօր մեր այգում, ծառերը ծաղկել էին, նույնիսկ թիթեռնիկներ էին թռվռում: Մաքրությունից հետո ես և քույրիկս մի քիչ հեծանիվ վարեցինք: Մենք գնացինք մեր տան դիմացի ծիրանենիների այգին: Այնտեղ շատ շքեղ էր: Վերջում էլ գեղագիտական ընդունակություններով զարդարեցինք մեր ջրի տարրան: Կարծում եմ, շատ արդյունավետ էր այս շաբաթօրյակը:

 

 

Կրթահամալիրի 7 հրաշալիքները

72A67F8C-620A-4661-B715-D738A0343855.jpegՁի վարել, որովհետև շատ հավես է և հետաքրքիր

Սուսերամարտ, որովհետև ես հաճույք ես ստանում սուսերամարտից

Հեծանիվ, որովհետև շատ եմ սիրում վարել

Լող, որովհետև ես վաղուց եմ լողում

Նկարչություն, որովհետև ես երեք տարեկանից սկսած շատ լավ էի նկարում

Տեխնոլոգիա, որովհետև ես շատ եմ սիրում թղթերով հետաքրքիր բաներ սարքել

Ֆուտբոլ, որովհետև շատ հետաքրքիր սպորտ է

Ապրիլի 1, երկուշաբթի

Մենք առավոտյան անում ենք ընդհանուր պարապմունք, որից հետո անում ենք քառասուն րոպեանոց ընտրություն։ Հետո արեցինք օտար լեզուներ՝ անգլերեն և ռուսերեն, որից հետո ընթերցեցինք տիար Բլեյանի օրագիրը։