Բնագիտություն

27FD14EE-C7A0-4C9F-9B21-DAAA5107C531.jpegՄենք քաղեցինք մեր դպրոցի խաղողը: Քաղեցինք ես Արթուրը և Մանուկը: Շատ համեղ էր դուրս եկավ:

Advertisements

Բալզակ անունով շունը

Ինձ շատ դուր եկավ այս գիրքը,  որովհետև ես էլ շուն ունեմ: Ես հիմա այդ շան պատմություն կպատմեմ: Մի շուն ծնվեց: Նրան առևանգեցին և տարան պահելու: Մեկ ամիս հետո  նրան այնպես ուժեղ խփեց իր տերը, որ այդ շունը կուրացավ, սովից չէր  կարող շարժվել: Նա գնաց Երևան, հանդիպեց մի մարդու ում անունը Մինաս է: Մինասը տարավ այդ շանը իր տուն լողացրեց և նրան անուն և սենյակ, որոշեց այդ շան անունը դրեց Բալզակ: Մի քանի ամիս հետո Մինասը վատացավ և մահացավ: Բալզակը գյուղից գյուղ պտտվեց և գտավ իր մայրիկին:

Ես մեծ հետաքրքրությամբ կարդացի այդ գիրքը, որովհետև շանը սիրեցի և իր պատմությունն հուզեց:

1B139A4C-1BFD-4C90-B6EE-3BCC3A187C34

Առաջադրանք համար 2

Ես իմ ամառային արձակուրդը անցկացրեցի Ախալքալաքում `պապիկ-տատիկիս մոտ: Ես օրվա շոգ ժամերին կարդում էի, իսկ երբ հովանում էր 6 ընկերներս հետ խաղում էինք տարբեր փողոցայինխաղեր: Հաճախ լողավազան էինք գնում և ֆուտբոլի դաշտ, քաղաքային այգի:

Այս ամառվա ընթացքում ես իրականացրեցի իմ երազանքը, սովորցի կիթառ նվագել, իմ շատ լավ ուսուցիչ և պապիկիս ընկեր Արմեն Երիցյանը ինձ սովորեցրեց նոտաները և ակորդները: Դպրոցում շարունակելու եմ կիթառի դասերը:

Ես պապիկիս ու իր ընկերների հետ շատ սարեր բարձրացա, շատ տեսարժան վայրերում եղա, շատ տպավորվեց մեր Օլավեր գյուղ այցը, ես իմ ձեռքով ձուկ բռնեցի:  Նաև իմ քրոջը ծանոթացրեցի մեր փողոցի երեխաների հետ: Մենք շատ լավ ժամանակ անցակցրեցինք Վրաստանում:

Առաջին առաջադրանք

573159A3-2590-434C-A8F7-10A9A49940E9
Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
Երբ Կարլսոնը  Ապերիկի ծնունդին ասում է, թե կարելի  է քո մայրիկը պատրաստի 8 հատ տորթ ու տորթի վրա լինի 1 մոմ))):

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Ֆրոկեն Բոկը շատ լավն էր և Ապերիկի դայակն էր և շատ ջղային կին էր: Ապերիկը փոքր տղա էր և երազում էր շունիկ ունենալ, Քրիստը և Գունիլան ապերիկի ընկերներն  էին: Ալբերտին (փոքրիկ շունիկ) Ապերիկը փողոցից գտավ, բայց նրան Ապերիկի ծնողները հետ վերադարձրեցին` նվիրելով նոր շունիկ, ում անունը Բիմբո էր: Իմ սիրելի կերպարը Կարլսոնն էր, ով փոքրիկ կոճակ ուներ փորի վրա և ուր ուզեր կթռչեր այդ փոքրիկ պտուտակով: Կառլսոնը լավ ընկեր էր, կցանկանայի ես էլ նման ընկեր ունենալ:
  • Գրի՛ր կարծիքդ այս գրքի մասին:
  • Արկածային հեշտ կարդացվող գիրք էր, ես շատ սիրեցի Կառլսոնին և գիրքը տարբերվում էր նախկինում տեսածս սովետական մուլտից: Երկու տարբերակն էլ ինձ շատ դուր եկավ:
  • Պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել:
    Ես, որ 1 տարեկան դարձա շատ հավես նշեցինք ծնունդս, որովհետև մենք նշում էինք նաև մեր նոր բնակարանը:
  • Ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին:
  • Շատ լավ հիշում եմ, երբ 4 տարեկան դարձա և հայրս ինձ նվիրեց երկակնանի հեծանիվ: Իսկ գալիք ծննդյանս տոնին կցանկանայի նվեր ստանալ խելացի ժամացույց, որ հաշվեմ քայլերս:

Իմ ճամբարային առօրյան

 

Մենք անցկացրեցինք ճամբարը լողալով, պատրաստվեցինք ընկեր Սեդայի       հարսանիքին: Երկարօրյային կամ իջնում էինք լողալու կամ ֆուտբոլ էինք խաղում և այդպես երկու շաբաթ: Մենք զբաղվել ենք բլոգավարությամբ, գնացել ենք Ծաղկեվանք: Հեծանվաերթի ենք մասնակցել: Ընկեր Հայկուհու հետ գնացել էինք Սիրահարների այգի և Հրազդանի կիրճ: Շատ հիշարժան ճամբար ստացվեց, ուրախ էինք, որ մի տարով մեծացանք, բայց նաև տխրեցինք, քանի որ ընկեր Կարինեն էլ մեր դասվարը չի լինելու:

Ծաղկեվանքն էլ տեսանք

Մենք գնացինք Արայի լեռը: Այնտեղ մենք մտանք Ծաղկեվանքի եկեղեցին: Ես իմ ընկերների, ծնողների ու առաջին ուսուցչուհի`Կարինե Մամիկոնյանի հետ վերջին ճամփորդությանն էի գնացել: Ճանապարը շատ քարքրոտ էր և ես ընկա: Քարտեզը ցույց էր տալիս, որ 50 կմ է եղել ճանապարհը: Մտանք այնտեղի ժայռափոր մատուռը, որտեղ  ջուր էր գալիս պատից, կախարդական ջուր էր, և մարդիկ ասում են, որ մի կույր պապիկ գնացել է Ծաղկեվանքի եկեղեցին և աչքերին քսել ջուր ու տեսել էր: Ջրին մեր մայրիկները ասում էին, որ ջուրը կեղտոտ է բայց մեր ընկեր Կարինեն ասաց, որ ջուրը կեղտոտ չի կարող լինել, որովհետև նա եկեղեցում է և եղել է սուրբ ջուր: Երգեցինք, շրջակա միջավայրի մաքրում կատարեցունք ու վերադարձանք Երևան`սպասելով հաջորդ ճամփորդությանը: